Անձրևաջրերը լցվել են Բաղրամյան պողոտայի ավտոպարկը․ մեքենաներ են տարհանվել 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

1

Հուլիսի 14-ին՝ ժամը 20։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26/2 հասցեում գտնվող ավտոպարկ։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբեր։

Փրկարարները տարածքից դուրս են բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենա և «Hyundai» մակնիշի միկրոավտոբուս և իրականացրել ջրահեռացման աշխատանքներ՝ մոտ 2000 քմ տարածքում:

--00—ԼՄ