Հաշվարկվել է 78.039.217 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս․ ԲԸՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

անտառ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 53 դեպք, որից 45 դեպքով հաշվարկվել է 78.039.217 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 15 դեպքով նշանակվել է 1.430.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 44 դեպք, որից 42-ով հաշվարկվել է 74.981.956 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 3.000,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 6 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 57.261 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 21 գործ (ընդհանուր՝ 2.117.400 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 4.224.420 ՀՀ դրամ։

--00—ՄՀ