Ալիևը փորձելու է Երևանը, Սևանը և Զանգեզուրն «ազատագրել»․ պետք է պատրաստ լինենք․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

«Ադրբեջանցիներն ուզում են իրենցից մեղքը գցել, շեղել ուշադրությունը․ իրենք խոսեցին Շուշիի փոխհրաձգության մասին, մենք Երասխում զոհ ունեցանք: Նրանց սադրանքներին զոհ չպետք է դառնանք, պետք է սառնասրտորեն վերաբերվենք խնդիրներին ու հասկանանք՝ ում հետ գործ ունենք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Բաքուն հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ոտնձգությունների է դիմելու: Ալիևը փորձելու է Երևանը, Սևանը և Զանգեզուրն «ազատագրել»․ պետք է պատրաստ լինենք։ Նա այդ գործընթացը պրակտիկորեն արդեն սկսել է, բայց դա չի նշանակում, որ հաջողելու է», - զրույցի ընթացքում ասել է ԱԳ նախարարն ու հավելել. «Ասում էինք՝ վտանգներ կլինեն Մայր Հայաստանի համար, եթե Արցախը թուլանա․ լուրջ մարտահրավեր կա, որին պետք է դիմակայենք»:

Մանրամասները` տեսանյութում:

--00--ԿԿ