Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով 42 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

գերմանիա

Գերմանիայի Արևմուտքում «Բերնդ» ցիկլոնի պատճառած ուժեղ անձրևները առնվազն 42 մարդու կյանք են խլել: Հաղորդվում է, որ ևս 30-60 մարդ անհայտ կորած է համարվում: 

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ցիկլոնի պատճառով առաջացած հորդառատ անձրևներից հետո Ռայնլանդ-Պֆալցի նահանգի Արվեյլեր շրջանում վեց տուն է փլուզվել: Հռենոսի գետի և նրա վտակների ափերին շատ քաղաքներում ջրհեղեղներ են գրանցվել: Ուղղաթիռներ են օգտագործվել են մարդկանց փրկելու համար։

 --00—ՄՀ