Շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

նկար

Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմիննեը, Քաղաքաշինության կոմիտեն և Երևանի քաղաքապետարանը հայտարարություն են տարածել  շինհրապարակներում տիրող իրավիճակի մասին։

«ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը և Կառավարությանն ենթակա տեսչական մարմինները զգուշացնում են՝ չնայած իրականացվող աշխատանքներին՝ շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:

Մեկ անգամ ևս հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված նորմերը և կանոնները:

Առաջիկայում լիազորված մարմինների կողմից իրականացվելու է խստացված վերահսկողություն, հայտնաբերված խախտումների համար կիրառվելու են պատասխանատվության միջոցներ»,-նշվում է հայտարարությունում:

--00—ԼՄ