ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հետ է կանչվել և նշանակվել Մեծ Բրիտանիայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Վարուժան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամագրով Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել  Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.
Վարուժան ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն)»։

 

  --00—ՄՀ