Դոլարի փոխարժեքը կրկին նվազել է. եվրոն էժանացել է 1,92 դրամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

նկար

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը հուլիսի 16-ին կազմել է 494.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.66 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 584.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.92 դրամով։

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 684.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.40 դրամով։

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 416.86 դրամ, ոսկի՝ 29,011.38 դրամ, պլատին՝ 17,975.53 դրամ:

--00—ԼՄ