Ալիևը մեզ ռևանշի է դրդում, մեր փրկությունը մեր միասնության մեջ է. Աշոտ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

«Վախն այսօր ուղղակի նստած է ՀՀ քաղաքացիների մեծագույն մասի մեջ, և բոլորը վախենում են լայնածավալ նոր պատերազմի բռնկումից, դրան զուգահեռ ամեն վայրկյան մեզ վախեցնում են Թուրքիայով։ Այն, իհարկե լուրջ վտանգ է, և իզուր չէ, որ մեր թուրքագետները ահազանգում են՝ Շուշիում վերջերս կնքված Էրդողան- Ալիև պայմանագիրը ենթադրում է միացյալ թուրքական բանակի և պետության ստեղծում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Նրա խոսքով, եթե նախկինում ասում էին երկու պետություն՝ մեկ ազգ, հիմա ասում են մեկ պետություն՝ մեկ ազգ, այսինքն՝ ադրբեջանական ինքնության մեջ փոփոխություն է տեղի ունեցել դեպի թուրքը, իսկ թուրքական մենթալիտետի մեջ տեղ է գտել Արցախը՝ որպես ադրբեջանական տարածք։ Ադրբեջանցին սկսել է ընկալվել որպես թուրք ազգի բաղկացուցիչ մաս։

«Սա, իհարկե, շատ լուրջ վտանգ է, որովհետև պանթուրքիզմի գաղափարական հենքն է: Այո, շատ ծանր վիճակում ենք, բայց հավատում եմ և սրտատրոփ սպասում եմ մեր առաջին փառահեղ հաղթանակին, որովհետև այն արմատապես կփոխի հասարակության վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ»,-ասել է պատմաբանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԿԿ