Օգտակար կլինի, որ ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ-երը նահանջեն, քննարկումներ սկսվեն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 17,  24News 

Փաշինյան

 ԵՄ-ն աջակցում է, պատրաստ է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում կատարված աշխատանքներին: Մենք ցանկանում ենք ոգեշնչել շարունակել Մինսկի խմբի աշխատանքները: Մենք տեսնում ենք 4 թեման, որոնք պետք է արծարծվեն կարճաժամկետ միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կայյունություն ու բարօրություն բերվի այս տարածաշրջանին: Այս մասին հուլիսի 17-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում նշեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Առաջինը չափավոր հռետորաբանությունն է, փորձելով խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից: Շատ կոնկրետ օրինակ, վերջին շաբաթների ընթացքում  առիթ ենք ունեցել քննարկելու գերիների հարցը ԵՄ այլ գործընկերների հետ, ինչպես նաեւ ականապատված քարտեզների հարցը: հույս ունենք, որ հնարավոր կլինի պատասխանատու եւ դրական կերպով կերպով առաջ գնալ այս հարցի շուրջ»,- նշեց Միշելը:

Ըստ նրա՝ երկրորդ կետը սահմանների սահմանազատումն է։ ԵԽ պաշտոնյան հույս հայտնեց, ոդա էլ հնարավոր կլինի, և հնարավոր կլինի բանակցությունների, երկխոսության գործընթաց սկսել․

«Կարծում ենք՝ օգտակար է, որպեսզի հնարավոր լինի վիճարկվող տարածքներից նահանջեն երկու կողմերի զինված ուժերը, որպեսզի հնարավոր լինի քննարկումներ իրականացնել:

Երրորդ կետը, կարողանալ քննարկել հնարավոր համագործակցությունները տրանսպորային ոլորտում: Գուցե կան նաեւ այլ ոլորտներ, որտեղ տարածաշրջանային գործընթացներ կարող են իրականացվել՝ նպաստելու համար տնտեսական աճին եւ երկխոսւթյանը:

Եվ չորրորդ կետը խաղաղության բանակցություններն են եւ կարգավիճակի հարցը: Ես շատ ուշադիր եմ նաեւ մշակութային ժառանգության պահպանման հարցում, որը թերեւս հնարավոր լինի լուծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաստատությունների աջակցությամբ:

ԵՄ-ն պատրաստ է ձեր կողքին լինել, կառուցողական եւ հավատարիմ գործընկեր լինել, որպեսզի աջակցի ձեզ կարգավորելու ձեր հարցերը, ինչպես նաեւ ժողովրդավարության արժեքները առաջ տանելու հարցում»:

  --00—ՄՀ