Անկախության օրվանից նոր տեր ենք ման գալիս, պետության իմաստն այդպես էլ չհասկացանք. Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

Անկախության օրվանից նոր տեր ենք ման գալիս, պետության իմաստն այդպես էլ չհասկացանք։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։

Նրա համոզմամբ հնարավոր էր այնպես անել, որ պատերազմը չսկսեր, բայց դա կընկալվեր որպես ինքնասպանություն։

Խոսելով նոր հնարավոր պատերազմի մասին՝ Բաբայանը նշեց, թե կարող ենք նորից պատերազմել և հետո նորից ողբալ, երգել կորցրած հայրենիք։ Իսկ հայ֊ադրբեջանական փոխհարաբերությունների վերաբերյալ Բաբայանը մատնանշեց այն հանգամանքը, որ Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորել չի նշանակում սիրո խոստովանություն անել. Ճապոնիան և Ռուսաստանը մինչև հիմա հաշտության պայմանագիր չունեն, բայց ունեն դիվանագիտական և տնտեսական ամուր կապեր։

--00—ԼՄ