Հերթագրման էլեկտրոնային համակարգ՝ պատվաստումային շրջիկ կայաններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

էլ համակարգ

Այսուհետ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար պատվաստումային շրջիկ կայաններում երկար սպասելու կարիք չի լինի։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարությունը պատվաստման գործընթացն առավել հարմարավետ ու դյուրին դարձնելու համար ներդրել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որի նպատակն անհարկի կուտակումները բացառելն է և գոյացած հերթերը կանոնակարգելը։

Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող պատվաստումային կայան, ծանոթացել հերթերի կարգավորման նոր համակարգի գործարկմանն ու դրա շնորհիվ կարգավորվող պատվաստման ընթացքին։

Նշենք, որ էլեկտրոնային գրանցման համակարգը ներառում է 3 բաժին՝

• ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք

• քաղաքացիություն չունեցող անձինք

• կացության իրավունք ունեցող անձինք

Համակարգը նախատեսում է ինչպես պատվաստումային գործընթացի իրականացում, այնպես էլ խորհրդատվություն:

Հաշվի առնելով, որ COVID-19-ի դեմ պատվաստվել ցանկացողների թիվը գնալով մեծանում է՝ առողջապահության նախարարությունը շարունակելու է պատվաստման գործընթացը մարդկանց համար առավել հասանելի, պարզ և վստահելի դարձնելու ամենօրյա աշխատանքները։

համակարգ

--00--ԱԹ