Ջրհեղեղից զոհերի թիվը Գերմանիայում հասել է 156-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

․

Գերմանիայում ավերիչ ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 156-ի։ Այս մասին հաղորդում է Bild-ը։Աղետը հանգեցրել է կամուրջների ու ճանապարհների ավերման, էլեկտրահաղորդման գծերը ամբողջությամբ շարքից դուրս են եկել:

Չորեքշաբթի գիշերը տեղատարափ անձրևներից հետո Գերմանիայի արևմտյան բնակավայրերը սկսել են հեղեղվել։

Շաբաթ երեկոյան Վերին Բավարիայի վարչական շրջանում ջրհեղեղի և սողանքների պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել: Հեղեղումները հասել են  Գերմանիայի և Չեխիայի սահման, որոշ բնակավայրերի հետ կտրվել է  երկաթուղային կապը։

--00--ԱՀ