Ոչ սթափ վիճակում 23-ամյա վարորդը Range Rover-ով մխրճվել է բնակչի ավտոտնակի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

․

Այսօր՝ հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 08:10-ի սահմաններում  Երևանի բնակիչ,  23-ամյա Մանվել Միքայելյանը Range Rover մակնիշի RE 777 NG վրացական համարանիշներով ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանում՝ Մոլդովական և Նելսոն Ստեփանյան փողոցների (ժողովրդին հայտնի հարկայինի)  խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է բնակչին պատկանող երկաթե ավտոտնակի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Գ.  Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած): 

Ավտոտնակի մեջ կայանված է եղել Opel մակնիշի ավտոմեքենա, որին և ավտոտնակին նյութական վնաս է պատճառվել: 

Ոստիկանությունը պարզում է ավտոտնակի և Opel-ի սեփականատերերի ինքնությունը: 

--00--ԱՀ