Հայ մրցավարներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Կապանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

․

Հայ մրցավարները նախապատրաստվում են գալիք մրցաշրջանին:Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի հանդիպումները սպասարկող 25 մրցավարներ, Սլավա Ղազարյանի գլխավորությամբ, հուլիսի 16-23-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Կապան քաղաքում: Հավաքի ընթացքում դասախոսում է ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը։

Հավաքի ընթացքում հիմնական ուղղություններն են ֆիզիկական պատրաստությունը, տեսական պարապմունքները, ֆուտբոլ խաղի կանոնների փոփոխությունները: Մրցավարները նաև դիտում և վերլուծում են  ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրած տեսանյութերում առկա դրվագները:

--00--ԱՀ