Ուրարտու-2-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Դիլիջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

․

Նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, «Ուրարտու-2»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Դիլիջանում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմը Տավուշի մարզում կլինի հուլիսի 19-ից 27-ը։ Նախատեսված է նաև ստուգողական 3 հանդիպում անցկացնել։ Հուլիսի 24-ին՝ ժամը 11։00-ին, թիմն ուժերը կչափի «Փյունիկ-2»-ի հետ, նույն օրը՝ ժամը 17։00-ին, «Ուրարտու-2»-ի մրցակիցը կլինի Գյումրիի «Շիրակը»։

9-օրյա հավաքի վերջին օրը թիմը կվերադառնա Երևան և սեփական մարզաբազայում ընկերական հանդիպում կանցկացնի ԲԿՄԱ-2-ի հետ։ Այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 19։00-ին։

Բոլոր խաղերը կհեռարձակվեն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի յութուբյան ալիքով։

--00--ԱՀ