Հետագա չարիքների հիմքը դրվեց. ի՞նչ են կարծում երևանցիները ՍԴ-ի որոշման մասին 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

Երեկ՝ հուլիսի 17-ին, Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը թողնել ուժի մեջ՝ մերժելով չորս ընդդիմադիր ուժերի ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմում- բողոքները:

24News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, ինչպե՞ս են վերաբերվում Սահմանադրական դատարանի որոշմանը:

Հարցումներին մասնակցած քաղաքացիներից մի քանիսը ողջունեցին Բարձր դատարանի որոշումը, ընդգծելով, որ դատարանի որոշումը ճիշտ է,  քանի որ ընտրությունների արդյունքները արտացոլում են իրական պատկերը:

Քաղաքացիներից շատերն էլ համաձայն չէին Սահմանադրական դատարանի որոշման հետ, նշելով, որ դատարանը պետք է ընտրություններն անվավեր ճանաչեր և նշանակեր ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ շատ ընտրախատումներ են եղել:

Մանրամասները`տեսանյութում

--00--ԱՀ