Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի ԶՈՒ-ի 6 շարասյուն են ուղեկցել ԼՂ-ի տարբեր ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

ռուս

Ռուսական խաղաղապահ զորակազմը Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյուն են ուղեկցել տեղաշարժի ժամանակ՝ 4-ը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար ուղղությամբ, մեկն էլ՝ հակառակ: Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ըստ աղբյուրի՝ խաղաղապահ զորակազմի ինժեներա-սակրավորական խմբավորումները շարունակում են տեղանքի ականազերծման աշխատանքները:

Վերջին 1 օրում չպայթած զինամթերքից մաքրվել է 3 հա տարածք Մարտունու շրջանում: 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 21 925 հա տարածք, 6573 կմ ճանապարհ, 1892 շինություն:

Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 677 պայթյունավտանգ առարկա: 

--00—ԼՄ