Մահվան ելքով վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

վթար

Հուլիսի 17-ին՝ ժամը 15.45-ի սահմաններում. Երևան-Մեղրի ճանապարհի 368-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե պատնեշին:

55-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 80-ամյա ուղևոր Էլյա Բունիաթյանը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն։

--00--ԱԹ