Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ՖԻԲԱ-ի կողմից արժանացել Է հատուկ մրցանակի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

ю

Երևանում կայացած բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի կազմակերպման համար Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ՖԻԲԱ-ի կողմից արժանացել Է հատուկ մրցանակի:

Մրցանակը ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանին հանձնել է ՖԻԲԱ-ի ներկայացուցիչ Սինան Թազեն:

Նշենք, որ Հայաստանում վերջին անգամ ՖԻԲԱ-ի հովանու ներքո մրցաշար կայացել էր 2010 թվականին:

--00--ԱՀ