Սյունիքի մարզի Տեղ համայնքի գյուղերի ուղղությամբ գիշերը կրակոցներ են հնչել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Պատերազմ

Գիշերը Սյունիքի մարզի Տեղ համայնքի գյուղերի սահմանային երկու դիրքում կրակոցներ են հնչել: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

«Նշանառու կրակ չի եղել՝ դեպի օդ են կրակել: Կրակոցները հնչել են գիշերը ժամը մոտավորապես 2-ից մինչև 5-ի սահմաններում: Կրակոցները երկար չեն տևել, այս պահին վարչական սահմաններում հանգիստ է»,- տեղեկացրեց նա:

Շադունցի խոսքով՝ կրակոցներ են հնչել նաև Խնածախ և Արավուս գյուղերի սահմանին:

--00--ԿԿ