Հ.Յ.Դ Արևմտյան Ամերիկայի 55-րդ շրջանային ժողովը նոր Կենտրոնական կոմիտե է ընտրել

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

ՀՅԴ

Սույն թվականի հուլիսի 15-18-ը տեղի է ունեցել Հ.Յ. Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի 55-րդ շրջանային ժողովը: Ժողովին իր մասնակցությունն է բերել շրջանի 18 կոմիտեությունների 16-ի, «Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան» արևմտյան շրջանի և ՀՅԴ «Շանթ» ուսանողական միության 130 պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներ և այլ շրջաններից հրավիրյալներ:

Ժողովը հանգամանորեն քննել է շրջանի և շրջանավարտ Կենտրոնական Կոմիտեի գործունեությունը եւ տվել համապատասխան գնահատական:

Միաժամանակ, մանրամասն անդրադարձ է կատարվել առաջիկա տարեշրջանի գործունեությանը, հատկապես՝ կազմակերպական, քաղաքական եւ գաղութային բնագավառներում, կատարվել են մատնանշումներ եւ ճշտվել է հաջորդ երկու տարիների գործունեության ընթացքը: Շրջանային ժողովը վերահաստատել է Հայաստանի եւ Արցախի ժողովրդին զորակցելու իր հաստատակամ կամքը եւ շրջանի հավատարմությունը ՀՅԴ ընտանիքին:

Ժողովը ընտրել է նաև նոր Կենտրոնական Կոմիտե հետեւյալ կազմով` Զարեհ Աճեմյան, Զանգու Արմենյան, Հարմիկ Բաղդասարյան, Խաչիկ Թազյան, Լեւոն Պարոնյան, Լաուրա Հակոբյան,  Տարոն Տեր-Խաչատուրյան, Ստեփան Բոյաջյան, Վիգեն Պապիկյան, Հովիկ Սալիբա, Զոհրապ Քահուեճյան, Մայք Քելեշյան, Քրիս Քեոսյան:

--00--ԱԹ