Օլիմպիական խաղերի բացմանը Հայաստանի դրոշակակիրները կլինեն Բաչկովը և Մանուչարյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Հուլիսի 23 –ին Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա  ամառային 32 –րդ օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

ՄՕԿ –ի և կազմկոմիտեի համատեղ որոշմամբ պատվիրակությունները կունենան մեկական մարզիկ  և մարզուհի դրոշակակիր:

Հայաստանի դրոշակակիրներն են   հանրապետության  բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: