Քարտեզագետը չի ենթարկվել պարեկներին, հարվածել է մեկին և պոկել ուսադիրը․ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

պարեկ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, 19-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով, գրում է shamshyan.com-ը։

Այդ օրը՝ ժամը 18։20-ի սահմանում Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 57-ամյա Գ․ Բեգլարյանին։

Պարզվել է, որ նշված խաչմերուկում Գ․ Բեգլարյանը վիճաբանել է պարեկների հետ, այնուհետև հարվածել պարեկ 23-ամյա Հ․ Ալումյանին, պոկել համազգեստի ուսադիրը։  Գ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Բեգլարյանը բաց է թողնվել։ Նա աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում, որպես քարտեզագետ։

--00—ԼՄ