Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «տարածքային նկրտումների» մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Ադրբեջան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան հերթական մեղադրանքների բաժինն է հասցեագրել Հայաստանին: Նա Հայաստանին մեղադրել է «հարևանների նկատմամբ տարածքային նկրտումների» մեջ՝ «հիմնված պատմական երևակայության վրա»: Վերջինս նշել է, թե տարածաշրջանի ամենափոքր երկրի համար դա «խելամիտ քաղաքականություն չէ»:

Բաքվի խայտառակ «Հաղթանակի պուրակ»-ի թեմային անդրադառնալով` Աբդուլլաևան այն անվանել է «օրենքի և արդարության հաղթանակի սիմվոլ», ինչը հերթական անգամ ցույց է տալիս «ադրբեջանական ռեժիմի հանդուրժողականության» մակարդակը:

--00--ԱԹ