Ներկայացրել եմ մանդատից հրաժարվելու դիմում,կշարունակեմ գործունեությունս մարզպետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Thumbnail

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ԿԸՀ է ներկայացրել ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում և կշարունակի գործունեությունը մարզպետի պաշտոնում: 

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արագածոտնի մարզի թանկագի՛ն բնակիչներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով եմ ներկայացրել ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս և կշարունակեմ գործունեությունս Արագածոտնի մարզպետի պաշտոնում:

Վստահության համար խորին շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Արագածոտնի մարզի թանկագի՛ն բնակիչներ, մենք շարունակելու ենք իրագործել մեր մարզի զարգացման ծրագրերը և դեպի ավելի բարեկարգ Արագածոտնի մարզ տանող ճանապարհային քարտեզի ոչ մի ծրագիր չենք շրջանցելու:

Ուրեմն՝ ի գործ: Միասին ստեղծենք ավելի բարեկեցիկ Արագածոտնի մարզ, որտեղ, վստահ եղեք, ապագա կա ու այդ ապագան լուսավոր է լինելու»,- գրել է Գևորգյանը:

--00--ԱՀ