Գյումրիում դիմակով տղամարդը տան պատուհանից ներս է մտել և զենքի սպառնալիքով գումար տարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

դիմակ

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի բնակիչ 70-ամյա Սաթենիկ Ա․-ից, ով հայտնել է, որ դիմակավորված անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է իր տան ննջասենյակի պատուհանը, այնուհետև մտել ներս և զենքով ստիպել է իր 70-ամյա ամուսնուն, որպեսզի իրենց մոտ եղած գումարը տան, գրում է shamshyan.com-ը։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կողոպտիչը տուն է մտել դիմակավորված, և  ամուսիններից գումարը ստանալուց հետո մեկ կրակոց է արձակել Մեքս Ա․-ի վրա, ով հրազենային վնասվածք ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու և ապօրինի զենք կրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ըստ աղբյուրի՝ հանցագործը տարեց ամուսիններից հափշտակել է 60-ից 70 հազար դրամ։

--00—ԼՄ