Նախօրեին բացահայտվել է հանցագործության 68 դեպք, 5-ը՝ պաշտոնեական լիազորության չարաշահում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

նկար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, բնակարանային գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, թմրամիջոցի հայտնաբերման, ընտանեկան բռնության, պետական սահմանն ապօրինի հատելու ու թմրամիջոցների մաքսանենգության՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, խուլիգանության, կաշառակերության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ԼՄ