Ստեփանակերտում՝ եկեղեցու մոտ, դի են գտել, մարմնի վրա՝ կապտուկներ և արյունազեղումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

դի

Արցախում հուլիսի 19-ին՝ ժամը 16:00-ին, «Շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած խումբը Ստեփամակերտ քաղաքի Անդրանիկի փողոցի վրա գտնվող եկեղեցու հարակից տարածքից հայտնաբերել է Հ. Ա.-ի (ծնված 1963 թ. հաշվառված՝ ք. Ստեփանակերտ) դին: Ակդ մասին հայտնոմ է Արցախի ՆԳՆ-ն։

ԱՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական փորձաքննությունների բյուրո» ՓԲԸ-ից հաղորդել են, որ Հ. Ա.-ի դիակի վրա առկա են ձախից ստորին ծնոտի կրծքավանդակի առաջնային մակերեսի, ձախ բազկի ձախից գոտկային շրջանում զույգ սրունքների առաջնային մակերեսի կապտուկներ և արյունազեղումներ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

--00—ԼՄ