Մեծամորի բնակիչը վնասել է Ս․ Ղազար եկեղեցու դուռը, կոտրել ապակին և տակնուվրա արել սպասքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Հասարակական

Հուլիսի 20-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 19-ի ժամը 21.30-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, մտել է ներս և տակնուվրա արել եկեղեցական սպասքը, վնասել մոմավաճառի կրպակի ապակին։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մեծամոր քաղաքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Մեծամորի 26-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նա տվել է խոստովանական բացատրություն:

--00--ԿԿ