Ադրբեջանը Երասխում սահմանազատում է անում․ 2 շաբաթից իր խնդիրը կավարտի, և մենք էլ կմոռանանք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

«Երասխում կրակում են, որովհետև Ադրբեջանի իշխանությունն այդ հատվածում իրականացնում է սահմանազատման գործընթաց, և երկու շաբաթվա ընթացքում Երասխում սահմանների փոփոխություն կլինի, այսինքն՝ Ադրբեջանն իր խնդիրները կկատարի, միգուցե նաև առանց կրակոցների»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։

Նրա խոսքով, Երասխի լարվածությունը կավարտվի, մեկ ուրիշ տեղ կսկսվի, կմոռանանք նաև Երասխը և այսպես շարունակ։

Ըստ մեր զրուցակցի՝ Սյունիքում դեռևս մնում են խնդիրներ, որոնք ավելի բարդ են, իսկ հետևանքները շատ ցավոտ են լինելու մեզ համար։

«Երասխից հետո նոր օջախ է լինելու, նոր օջախի տեղն էլ գիտեմ, բայց չեմ կարող ասել, որովհետև իշխանությունն ասելու է՝ հակառակորդին ուղղորդում ես։ Առհասարակ, եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է կատարվում, որտեղ ու ինչպես է կատարվում, պետք է ուսումնասիրել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի փաստաթղթերը, շան գլուխն այնտեղ է թաքնված։ Այսօր դրանց իրագործման ականատեսն ենք լինում փուլ առ փուլ»,- ասել է Հակոբյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԿԿ