«Կրակոցների պատճառով խաթարվում է բնակչության անդորրը»․ ՄԻՊ-ը եղել է Երասխում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

1

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը հուլիսի 20-ին փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում։

Արդյունքների հիման վրա ներկայում ամփոփվում է Պաշտպանի արտահերթ զեկույցը՝ անգլերենով և ապացույցներով հիմնավորված:

Ավելի վաղ Արման Թաթոյանը հայտարարել էր․ «Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խմբի փաստահավաք այցը Երասխ ներկայացնում ենք տեսանյութով։

--00—ԼՄ