Հայաստանում նախօրեին գրանցվել է վարակման 225 դեպք, 91 մարդ առողջացել է, 2 մարդ՝ մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

կովիդ

Հուլիսի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 161 դեպք, որից 218 676-ը՝ առողջացած, 4575-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3797 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 287 379 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 5034 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225 նոր դեպք: Ունենք 91 առողջացած և 2 մահվան դեպք:

--00—ԼՄ