Ռուս խաղաղապահներն ապահովել են կապի աշտարակների վրա արեգակնային վահանակ տեղադրելու ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

նկար

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հեռավոր գյուղերում բջջային կապի ալեհավաքի կառույցների (կապի աշտարակների) վրա ժամանակակից արևային էլեկտրամատակարարման համակարգերի տեղադրման ժամանակ ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը:

Աշխատանքի ընթացքում հեռահաղորդակցման ցանցերի աշխատակիցները մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրեն արեգակնային վահանակներ՝ էլեկտրաէներգիա կուտակելու և բջջային աշտարակների շուրջօրյա անխափան մատակարարման համար, որոնք գտնվում են Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի շփման գծի մոտակայքում:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևն ասել է․ «Այսօրվա մեր խնդիրն է ապահովել աշտարակի վրա սարքավորումների տեղադրման անվտանգությունը՝ Մարտակերտի շրջանի բնակավայրերի բնակիչների համար կայուն բջջային կապ և ինտերնետ ապահովելու նպատակով»։

Հենակետային կապի կայանում նոր ժամանակակից արեգակնային վահանակներ տեղադրելուց հետո Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրերի բնակիչներին կտրամադրվի կայուն ինտերնետ և բջջային կապ:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի դիտարկման և Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրներ:

--00—ԼՄ