282-ի վիճակը ծանր է, 48-ինը՝ ծայրահեղ ծանր․ փոխնախարարը զգոնության կոչ է արել բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

նանուշ

Արդեն երկու օր է ունենք կորոնավիրուսի տարածման 200-ից ավելի ցուցանիշ։ Այդ մասին կառավարության՝ հունիսի 22-ի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հաստատել է, որ վերջին օրերին աճի որոշակի տենդեց գրանցվում էր, բայց փոքր տեմպերով։

«Եթե անցած շաբաթ մենք գրանցում էինք մինչեւ 200 դեպք, ապա այս շաբաթ արդեն 200-ի սահմանը հատել ենք: Երեկ հայտարարել էինք 220 դեպք, այսօր արդեն 225 դեպք է գրանցվել: Մեր կանխատեսումներով աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է։

3790 հոգի այս պահին բուժում է ստանում, որից 660–ը հիվանդանոցային բուժում: Նրանցից 282 հոգի ծանր վիճակում են, իսկ ծայրահեղ ծանր է 48 հոգի, մահվան դեպքերը երկուսն են»,–ասել է փոխնախարարը, ապա նաև զգոնության կոչ արել բնակչությանը, կոչ արել պատվաստվել նոր ալիքին։

Լենա Նանուշյանը նաև հայտարարել է, որ տարածաշրջանում համավարակային իրավիճակը լարված է, և այն երկրներում, որտեղ պատվաստումները շատ են, մահերի թիվը քիչ է, ապա նաև հիշեցրեց, որ Հայաստանում օրական 5000 մարդ է պատվաստվում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս