7 վիրավոր զինվորի բիզնես նախագիծ ֆինանսավորում է ստացել, բյուջեն՝ 14 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

նկար

Զինվորի Տան և Aznavour Foundation-ի համատեղ ծրագրի շրջանակում ֆինանսավորվում են վիրավոր զինվորների բիզնես ծրագրերը՝ հնարավորություն տալով տղաներին դրամաշնորհի շրջանակում հիմնել իրենց գործը, ստեղծել եկամտի կայուն աղբյուր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Առաջին փուլով ֆինանսավորովել է 7 ծրագիր՝ ընդհանուր 14 000 000 դրամ բյուջեով:

Մեր տղաներն իրենց բիզնես հմտությունները կփորձեն ամենատարբեր ոլորտներում՝ ժապավենների և քուղերի արտադրությունից մինչև ֆոտոստուդիայի հիմնում, փայտամշակման արհեստանոցից մինչև սառնարանային տնտեսություն:

Ծրագիրը շարունակական է. հաջորդ փուլերին ևս ֆինանսավորվելու են վիրավոր զինվորների լավագույն բիզնես ծրագրերը:

նկար

--00—ԼՄ