Երասխ-Երևան ճանապարհին Մերսեդեսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

2021թ. հուլիսի 21-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս Արարատի մարզի Դիմիտրով համայնքի վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Ստացած մարմնական վնասվածքներից վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս