Ձեզ՝ հայերիդ, ամենուր սպանելու ենք. ադրբեջանցու հարձակումից տուժածը մանրամասներ է պատմել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Աշոտ

Մոսկվայում հայերի միայնակ ակցիաները գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակվում են: Հայ համայնքի անդամներն ու ՌԴ այլ քաղաքացիներ Ադրբեջանից պահանջում են վերադարձնել հայ գերիներին՝ համաձայն հրադադարի պայմանավորվածության. իսկ Ռուսաստանից՝ կատարել իր ստանձնած պարտավորությունը՝ կրակի դադարեցման պայմանների ապահովման ուղղությամբ:

Մոսկվայաբնակ հայ ակտիվիստ Աշոտ Սարգսյանը, որ ակցիայի ժամանակ դարձել է տեղաբնակ ադրբեջանցի ազգայնականի հարձակման զոհը, Infoteka24-ին մանրամասներ է պատմել տեղի ունեցածից: Սարգսյանին ծեծելու կադրերը հայտնվել են համացանցում՝ առաջացնելով հայերի և ռուսների զայրույթը: Սակայն երկար ժամանակ իրավապահները հրաժարվում էին քրգործ հարուցել: Ի վերջո, ԶԼՄ-ներում բարձրացված աղմուկից հետո նրանք ստիպված էին քրգործ հարուցել:

 

Հարցին՝ ինչպե՞ս տեղի ունեցավ այդ հարձակումը, Սարգսյանը նշել է.

«Ինձ մոտեցավ անծանոթ մեկը և կտրուկ տոնով հարցրեց՝ այդտեղ ի՞նչ է գրված, ես պատասխանեցի, որ գրված է ռուսերեն, հետաքրքրվեցի՝ նա տիրապետո՞ւմ է ռուսաց լեզվին: Երիտասարդն ասաց. «Վերցրու պաստառդ, հեռացիր այստեղից և այլևս երբեք այստեղ չկանգնես»: Ես խնդրեցի չսադրել և հեռանալ: Նա կտրուկ հրեց ինձ՝ ասելով. «Ձեզ՝ հայերիդ, ամենուրեք պիտի սպանենք» և «ալլահ ակբար» խոսքերին հետևեցին հարվածներ գլխիս: Որոշ ժամանակ անց նրան մոտեցան իրավապահներ, տարան բաժին, ապա բաց թողեցին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս