Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

պեղումներ

Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումները վերսկսվել են: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից: Աշխատանքները մեկնարկել էին դեռևս նախորդ տարի և դադարեցվել էին 44-օրյա պատերազմի պատճառով:

Պեղումներն իրականցնում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Տիգրան Ալեքսանյանը և Հարություն Բադալյանը: Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները:

Տավուշ ամրոցի տարածքում հնագիտական պեղումներն իրականացվում են ՀՀ կառավարության որոշմամբ:

Տավուշ ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1986-1988 թվականներին՝ Հայկ Եսայանի գլխավորությամբ:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս