Ուսումնավարժանք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

ԱԻՆ

«Աշխատակիցների և հիվանդների պաշտպանության կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով վարժանք է անցկացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայում:

Վարժանքն իրականացվել է Երևանի փրկարարական վարչության կողմից: Ուսումնավարժանքի նպատակն էր կատարելագործել ղեկավար կազմի և կազմավորումների պատրաստվածությունը, գործնական հմտությունները առաջացած հրդեհի դեպքում: Այն անցկացվել է 1 փուլով՝ ազդարարում, կազմավորումների պատրաստականության բերում, տարահանում, հաշվառում, հետախուզական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացում:

Ուսումնավարժության ավարտից հետո փրկարարական վարչության ներկայացուցիչները վերլուծել են արդյունքները, տվել մասնագիտական խորհուրդներ:

--00--ԱԹ