«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի Ս․ Օհանյանը, քարտուղարը՝ Ա․ Մինասյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

դաշինք

Հուլիսի 21-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած պատգամավորական խմբակցության նիստը, որը վարել է դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Քննարկվել են խորհրդարանում դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։

Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։

--00--ԱԹ