Ալիեւը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փոխհատուցում է պահանջել Արցախում ոսկի արդյունահանած օտարերկրյա ընկերություններից: Այս մասին գրում է minval.az կայքը:

«Ամբողջությամբ վերլուծվել են մեր ոսկու պաշարները Զանգելանի և Քելբաջարի շրջաններում, որոնք ապօրինի շահագործվել են օտարերկրյա ընկերությունների կողմից: Ես նորից եմ ասում, որ այդ ընկերությունները պետք է կամավոր փոխհատուցեն պատճառված վնասը: Թող վճարեն ադրբեջանական պետությանը հասցված վնասի համար, և դրանից հետո միայն կկարողանան հանգիստ աշխատել»,- ասել է Ալիևը:

--00--ԱՀ