Սյունիքի և Գեղարքունիքի բնակիչների իրավունքները խախտված են Ադրբեջանի ներկայության պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

միպ

Ադրբեջանական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն ու հատուցեն մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Այս փաստաթղթերից մեկը Կապանի Դավիթ Բեկ գյուղի բնակչի ոչնչացած այգու վնասների հաշվարկն է, իսկ մյուսը Վարդենիսի բնակչի գյուղատնտեսական նպատակով հողամասի վարձակալության պայմանագիր է, բայց որի հնարավորությունից նա այլևս զրկված է:

Փաստաթղթերն օրինակ են, որ ապացուցում են. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի այս բնակիչների սեփականության, սոցիալական ապահովության և մյուս օրինական իրավունքները խախտված են ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության պատճառով:

Ադրբեջանական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն ու հատուցեն մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները:

Պետք է հատուցեն նրա համար, որ անվտանգության լրջագույն վտանգներից բացի, խաթարել են մարդկանց բնականոն ու խաղաղ կյանքը, նրանց զրկել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

Այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ սահմանային հարցերը չեն կարող դիտարկվել սահմանային բնակիչների իրավունքներից կտրված:

Այս հարցերում ինչ քաղաքական մեխանիզմ էլ ուզում է լինի՝ չի կարող հաջողություն ունենալ, եթե հաշվի չառնի մարդու իրավունքները:

Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, պետք է առանց վհատվելու ու հետևողական քայլերով հասնենք խախտված իրավունքների վերականգնման:

Անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական:

--00--ԱՀ