Ադրբեջանում ևս 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Քաղաքական

Ադրբեջանում շարունակվել է շինծու դատական գործը ևս 13 հայ ռազմագերիների նկատմամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դատարանի առաջ են կանգնել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլոյանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արման Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանը, Մելս Կարապետի Ամբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:

Մեղադրող դատախազը մեղադրյալների համար պահանջել է 7 տարվա ազատազրկում, ազատազրկումից  հետո` Ադրբեջանից վտարում:

Դատարանը մեղադրյալներից յուրաքանչյուրին 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ պատիժը կրելուց հետո նրանք անմիջապես վտարվելու են երկրից:

--00--ԿԿ