Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ի դեմ դատական հայց է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Ռուբեն Վարդազարյան

ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական-տեղեկատվական համակարգից: Վարդազարյանը ՀՀ վարչական դատարանից պահանջում է, որ իր՝ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և ԲԴԽ դատավոր անդամի /նախագահի/, լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչի:

Հիշեցնենք, որ Վարդազարյանը դիմում էր հղել Բարձրագույն դատական խորհրդին` իրեն պաշտոնում վերականգնելու համար, սակայն ԲԴԽ-ն հայտարարել էր, որ հարցի հասցեատերն իրենք չեն։

--00--ԱԹ