«Հուսով ենք` ոչ ոքի մտքով չի անցնի Աֆղանստանում ստուգել ՀԱՊԿ կայունությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Աշխարհ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Աֆղանստանում ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ պայմանագրի կայունությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք ձգտելու ենք, որ Աֆղանստանում խաղաղություն լինի: Իսկ մեր դիրքորոշումը Կենտրոնական Ասիայի հարևանների հետ այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները պետք է մնան ուժի մեջ, և, իհարկե, հուսով ենք, որ ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել Հավաքական անվտանգության պայմանագրի կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ»,-ասել է Լավրովը:

--00--ԿԿ