ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Հուլիսի 22-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություն ձեռք բերեցին, որ Ոստան գյուղում բնակվող 50-ամյա տղամարդը ապօրինի որս է արել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Քրեական հետախույզները տեղեկություն ունեին նաև, որ նա ու Արտաշատում բնակվող 57-ամյա ընկերը թմրամիջոց են պահում։ Նույն օրը տղամարդիկ հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին բաժին։ Հետագա գործողություններով հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող տարբեր քաշով զանգվածներ։
Ոստանում բնակվող տղամարդը նաև ներկայացրեց որսորդական հրացան, փամփուշտներ, ինչպես և տառեղ թռչուններ, որոնց որսն արգելված է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
--00--ԱԹ