Հակառակորդը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ շաբաթվա կարևոր իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթի միջադեպով։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։
Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին լարված էր նաև նախորդ շաբաթ՝ Երասխի հատվածում։ Այդ հատվածում լարվածությունը շարունակվել է նաև այս շաբաթ, մասնավորապես, ադրբեջանական ԶՈՒ-երը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ 

Հուլիսի 20-ին մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով բեկորային վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։

Ադրբեջանը ակտիվություն է դրսևորել նաև Գեղարքունիքի մարզի Կութ և Սյունիքի մարզի Տեղ գյուղերի դիրքերի ուղղությամբ։

Այս պահին սահմանին հարաբերական հանգիստ է։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս