Արալեզ համայնքի 3 փողոցների հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

1

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են Արալեզ համայնքի Պ. Սևակ, Շահումյան և Շիրազ փողոցները: Այս մասին հայտնում են ՀՀ Արարատի մարզպետարանից: 

Ծրագրի ընդհանուր բյուջեն 28 միլիոն 800 հազար ՀՀ դրամ է, որից 30 %-ը տրամադրում է Կառավարությունը, 70 %-ը՝ համայնքը: Աշխատանքներն այս պահին ավարտական փուլում են:

--00—ԼՄ