ՊՆ ծառայողն Արարատ գյուղի մոտ «ВАЗ 2121»-ով բախվել է ծառին և շրջվել․ նա տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

նկար

Հուլիսի 24-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։30-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Արսեն Միրզոյանը իր վարած «ВАЗ 2121» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանմփեզրի ծառին և գլխիվայր շրջվել, գրում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում՝ որպես դասակի հրամանատար, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնից։

Քննիչի հանձարարականի համաձայն՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է պահպահվող հատուկ տարածք։ 

--00—ԼՄ