Հայաստանում նախօրեին գրանցվել է վարակման 250 նոր դեպք, 162 մարդ առողջացել է, 5-ը՝ մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

նկար

Հուլիսի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 632 դեպք, որից  218 958-ը՝ առողջացած, 4584-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 299 599 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 6527 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք: Ունենք 162 առողջացած և 5 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1115 է:

--00—ԼՄ